ԱՄՆ-ն և դաշնակիցները պետք է դատապարտեն Ադրբեջանի բռնությունները. կոնգրեսական

 |armenpress.am|
11:48 - 06 օգոստոսի, 2022

ԱՄՆ-ն և դաշնակիցները պետք է դատապարտեն Ադրբեջանի բռնությունները. կոնգրեսական |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ կոնգրեսական Լորի Թրեհենը կոչ է արել Միացյալ Նահանգներին ու դաշնակից երկրներին դատապարտել Ադրբեջանին վերջին բռնությունների համար: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

«Ես լսել Մասաչուսեթսի շատ ամերիկահայերի արդար բողոքն Ադրբեջանի վերջին բռնությունների առնչությամբ, որը հանգեցրել է մարդկային կյանքերի ողբերգական ու անտեղի կորստի: ԱՄՆ-ն և մեր դաշնակիցները պետք է դատապարտեն այս բռնությունն ու դիվանագիտական ճանապարհներով աշխատանք տանեն՝ կանխելու հետագա էսկալացիան»,- նշել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել