Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից. ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողով |1lurer.am|
20:40 - 05 օգոստոսի, 2022

Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից. ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողով |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի մահաբեր հարձակումները Լեռնային Ղարաբաղում ոչ միայն հրադադարի ռեժիմի խախտում են, այլև ագրեսիայի նրա վերջին դրսևորումների անընդունելի շարունակություն։ Այդ մասին ասված է ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի Twitter-յան գրառման մեջ:

«Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից և դադարեցնեն ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ»,- նշված է սենատոր Բոբ Մենենդեսի ղեկավարած հանձնաժողովի գրառման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել