Աղավնոյի և Բերձորի բնակիչներին զգուշացվել է, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն իրենց տները․ համայնքապետեր
 |tert.am|
18:07 - 05 օգոստոսի, 2022

Աղավնոյի և Բերձորի բնակիչներին զգուշացվել է, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն իրենց տները․ համայնքապետեր |tert.am|

tert.am: Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի բնակիչներին զգուշացրել է, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն Աղավնոն։ Այս մասին հայտնեց Արցախի Աղավնո գյուղի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը։

«Մենք գիտեինք, որ այս օրը գալու է, բայց որոշակի հույսեր ունեինք։ Աչքի լույսով պահել ու պայքարել ենք, հիմա ժողովրդին դարձնում են ոչնչություն»,-ասաց Չավուշյանը։

Համայնքապետը հայտնեց, որ հայկական կողմը այս կերպ է վարվում, իսկ ադրբեջանցիներն էլ ասում են՝  ճանապարհը կառուցել, վերջացրել են, և իրենց խնդիրը չէ՝ հայկական կողմը կառուցել է, թե ոչ այլ ճանապարհ․ «Պահանջում են՝ պետք է հանձնել ճանապարհը և վերջ»,- ասաց Անդրանիկ Չավուշյանը։

Բերձորի համայնքապետ Նարեկ Ալեքսանյանն էլ հայտնեց, որ նույն որոշման մասին բերձորցիներին ևս Հայկ Խանումյանը հայտնել է․«Ասել է, մինչև օգոստոսի 25-ը պետք է լքենք մեր տները, պետք է տարհանում սկսենք, հասկանանք ինչ է լինում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել