Ադրբեջանի ՊՆ-ն այսօրվա ընթացքում հայտնել է երեք զինծառայողների մահվան մասին

 |factor.am|
15:52 - 05 օգոստոսի, 2022

Ադրբեջանի ՊՆ-ն այսօրվա ընթացքում հայտնել է երեք զինծառայողների մահվան մասին |factor.am|

factor.am: Ադրբեջանի ՊՆ-ն կրկին հայտնում է զինծառայողների կորստի մասին և դարձյալ որպես պատճառ նշում դժբախտ պատահարը։ Ադրբեջանական լրատվականների հաղորդմամբ՝ այսօր Արցախի գրավյալ Լաչինի՝ Բերձորի շրջանում դժվարին տեղանքում ժայռից կտոր է պոկվել և ընկել մարտական ​​առաջադրանք կատարող զինծառայողներ Խուդիև Սամիր Սամեդ օղլուի ու Ալիև Թաիր Չինգիզ օղլուի վրա։ Նշվում է, որ Խուդիևը տեղում մահացել է ստացած վնասվածքներից, իսկ Ալիևի վիճակը գնահատվում է ծանր։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ծանր վիճակում գտնվող զինծառայողը նույնպես մահացել է։ 

Նշենք, որ այսօր առավոտյան Ադրբեջանի ՊՆ հայտնել էր ևս մեկ զինծառայողի մահվան մասին։ Մասնավորապես, Թովուզի շրջանում տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող Աղամիրով Փյունխան Սիյավուշ օղլուն։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել