Չինաստանը պատժամիջոցներ կսահմանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Փելոսիի դեմ. ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանը կանչվել է Սպիտակ տուն
 |tert.am|
13:46 - 05 օգոստոսի, 2022

Չինաստանը պատժամիջոցներ կսահմանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Փելոսիի դեմ. ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանը կանչվել է Սպիտակ տուն |tert.am|

tert.am: Չինաստանի իշխանությունները պատժամիջոցներ կկիրառեն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի և նրա ընտանիքի անդամների դեմ՝ Թայվան կատարած այցի պատճառով։ Այս մասին ասվում է Չինաստանի արտգործնախարարության ուրբաթ տարածած հաղորդագրության մեջ, գրում է ՏԱԱՍ-ը:

«Փելոսիի զազրելի, սադրիչ արարքի հետ կապված՝ չինական կողմը որոշել է, համաձայն ՉԺՀ-ի համապատասխան օրենքների, պատժամիջոցներ կիրառել Փելոսիի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ»,- ասվում է փաստաթղթում։

Հաղորդվում է, որ Սպիտակ տունը կանչել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանին՝ դատապարտելու Թայվանի շուրջ էսկալացիան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել