Արցախցի մի խումբ տեղահանվածներ բողոքի ակցիա իրականացրին ՌԴ, ապա Ֆրանսիայի դեսպանատան մոտ  |azatutyun.am|
11:52 - 05 օգոստոսի, 2022

Արցախցի մի խումբ տեղահանվածներ բողոքի ակցիա իրականացրին ՌԴ, ապա Ֆրանսիայի դեսպանատան մոտ |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Արցախցի մի խումբ տեղահանվածներ բողոքի ակցիա իրականացրին ՌԴ դեսպանատան դիմաց՝ դեսպան Կոպիրկինին նամակ հանձնելու նպատակով։

«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը հայտարարեց, որ իրենք Ռուսաստանից պահանջում են պատճաշ կատարել խաղաղապահ առաքելությունը։ Նրանց համոզմամբ, Արցախում պետք է տեղակայվեն միջազգային խաղաղապահներ։ Դեսպանությունից արձագանք չեղավ։ 

Ցուցարարներն ակցիան շարունակում են Ֆրանսիայի դեսպանատան մոտ։ Հավաքված արցախցիները Ֆրանսիայի կառավարությունից խնդրում են խաղաղապահ առաքելություն ստանձնել Արցախում, դեսպանատան աշխատակիցներից մեկը եկավ նրանց լսելու, նամակ փոխանցեցին։

Ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում Ֆրանսիայի դեսպանի հետ, սակայն աշխատակիցը նշեց, որ դեսպանը տեղում չէ։ Մասնակիցները նշեցին, որ այնքան նստացույց կանեն, քանի դեռ դեսպանն իրենց չի ընդունել։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել