Օձուն համայնքի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափի գույքը չհայտարարագրելու համար
 |1lurer.am|
18:20 - 04 օգոստոսի, 2022

Օձուն համայնքի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափի գույքը չհայտարարագրելու համար |1lurer.am|

1lurer.am: Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին մեղադրանք է ներկայացվել: Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ համայնքապետը մեղադրվում է հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու համար, որը հանգեցրել է խոշոր չափի գույքը չհայտարարագրելուն:

Տիտանյանը ավելի վաղ այդ կասկածանքով ձերբակալվել էր: Այժմ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելու արգելքը:

Նա Օձուն համայնքը ղեկավարում է 2008 թվականից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել