Նենսի Փելոսիի այցը Թայվան ավարտվել է |azatutyun.am|
15:22 - 03 օգոստոսի, 2022

Նենսի Փելոսիի այցը Թայվան ավարտվել է |azatutyun.am|

azatutyun.am Միացյալ նահանգների ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի և նրան ուղեկցող պատվիրակության այցը Թայվան ավարտվել է։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ տեղեկացնելով, որ Փելոսիին տեղափոխող օդանավը կղզու վարչական կենտրոն Թայբեյի օդանավակայանը լքել է տեղի ժամանակով ժամը 18-ին։

Փելոսին շարունակում է իր ասիական շրջագայությունը՝ ուղևորվելով Հարավային Կորեա և Ճապոնիա։

Վերջին անգամ Ներկայացուցիչների տան խոսնակը Թայվան էր այցելել քառորդ դար առաջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել