Ադրբեջանական կողմը խաղաղապահների միջոցով պահանջ է ներկայացրել առաջիկայում երթևեկությունը նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ․ ԱՀ նախագահի աշխատակազմ
19:09 - 02 օգոստոսի, 2022

Ադրբեջանական կողմը խաղաղապահների միջոցով պահանջ է ներկայացրել առաջիկայում երթևեկությունը նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ․ ԱՀ նախագահի աշխատակազմ

Լարվածությունը շփման գծի մի շարք հատվածներում շարունակվում է պահպանվել, Արցախում Անվտանգության խորհրդի նիստին ասել է պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը:

Նրա փոխանցմամբ` Պաշտպանության բանակը տիրապետում է իրավիճակին, մարդկային ու դիրքային կորուստներ չկան:

Նախագահ Արայիկ Հարությունյանի հրավիրած ընդլայնած նիստին, որին նաև ԱԺ քաղաքական ուժերն են մասնակցել, քննարկվել է նաև Արցախը Հայաստանին կապող միջանցքին առնչվող հարցը:

Ինչպես հաղորդում է նախագահի աշխատակազմը, ադրբեջանական կողմը Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ է ներկայացրել առաջիկայում երթևեկությունը նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ:

«Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են ստեղծված իրավիճակում ձեռնարկվելիք քայլերն, այդ թվում՝ նաև ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով անվտանգ երթևեկության ապահովումը», - ասված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել