ՊՆ-ն հերքում է Սյունիքի եւ Գեղարքունիքի հարակից հատվածներում իրադրության լարված լինելու մասին լուրերը |armenpress.am|
21:04 - 01 օգոստոսի, 2022

ՊՆ-ն հերքում է Սյունիքի եւ Գեղարքունիքի հարակից հատվածներում իրադրության լարված լինելու մասին լուրերը |armenpress.am|

armenpress.am: Սյունիքի եւ Գեղարքունիքի հարակից հատվածներում իրադրության լարված լինելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Արցախում ադրբեջանական սադրանքի մասին պաշտոնական հաղորդագրությունից հետո համացանցում տեղեկություն տարածվեց այն մասին, թե Սյունիքի եւ Գեղարքունիքի հարակից հատվածներում իրադրությունը ևս լարված է:

Ավելի վաղ Արցախի ՊԲ-ն հաղորդել էր, որ Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել