Հուլիսի 30-ին և 31-ին Հայաստանում անցկացվեց «FemInno» միջազգային կոնֆերանսը։ Կոնֆերանսի ընթացքում ելույթներ ունեցան և պանելային քննարկումների մասնակցեցին ավելի քան 30 խոսնակներ Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից։ Խոսնակները ներկայացրին իրենց հաջողության պատմությունները, խոսեցին բիզնեսում, ՏՏ ոլորտում և գիտության մեջ կանանց ներգրավվածության, կանանց և տղամարդկանց համար հավասար պայմաններ ստեղծելու, ինչպես նաև խնդիրների մասին։
Ներկայացնում ենք «FemInno»-ն լուսանկարներով։
«FemInno»-ի հիմնադիրն է Սեդա Պապոյանը։
Կոնֆերանսի գործընկեր կազմակերպությունները մասնակցում էին աշխատանքի տոնավաճառին։
Կոնֆերանսի խոսնակներից էր կանադացի նորարար և գրող Էնն Մակոսինսկին։
Կոնֆերանսի հյուրերն իրենց ուժերն էին փորձում շախմատի չեմպիոն աղջիկների հետ։
Կոնֆերանսը չէր անցնում առանց երաժշտական դադարների։
Լուսնկարները՝ Գարեգին Խարազյանի
comment.count (0)