Գերմանիան 880 միլիոն եվրո կտրամադրի աշխարհում սովի դեմ պայքարի համար

 |armenpress.am|
13:27 - 01 օգոստոսի, 2022

Գերմանիան 880 միլիոն եվրո կտրամադրի աշխարհում սովի դեմ պայքարի համար |armenpress.am|

armenpress.am: Գերմանիան մեծացնում Է ֆինանսական օգնությունն աշխարհում սովի դեմ պայքարի նպատակով: Ինչպես օգոստոսի 1-ին հայտնել են Funke խմբագրական խմբի թերթերը, Գերմանիան 880 միլիոն եվրո կտրամադրի մարտին խոստացված 430 միլիոն եվոյի փոխարեն։

«Այդ միջոցները զարգացող երկրներին հնարավորություն են ընձեռում դառնալու ավելի անկախ»,- հայտարարել Է Գերմանիայի համագործակցության եւ զարգացման գործերով նախարար Սվենյա Շուլցեն:

Միջոցները կուղղորդվեն «այնտեղ, որտեղ դրանց կարիքը մեծ Է», օրինակ, երաշտից տուժած երկրներ՝ Քենիա, Սուդան եւ Եթովպիա: Ենթադրվում Է, որ աջակցություն ցույց կտրվի նաեւ այն երկրներին, որոնք խիստ տուժել են կլիմայի փոփոխությունից եւ զինված հակամարտություններից: Խոսքը վերաբերում Է, օրինակ, Սահելի տարածաշրջանին եւ Մերձավոր Արեւելքի երկրներին: Միջոցների բաշխումը կկատարվի հումանիտար կազմակերպությունների միջնորդությամբ, որոնք գործում են ՄԱԿ-ի հովանու ներքո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել