Կոսովոն 1 ամսով հետաձգել է սերբական փաստաթղթերի արգելքը՝ փոխարենը սերբերից պահանջելով փողոցներից վերացնել բարիկադները |tert.am|
10:14 - 01 օգոստոսի, 2022

Կոսովոն 1 ամսով հետաձգել է սերբական փաստաթղթերի արգելքը՝ փոխարենը սերբերից պահանջելով փողոցներից վերացնել բարիկադները |tert.am|

tert.am: Մասամբ ճանաչված Կոսովոյի և Մետոհիայի Հանրապետության ղեկավարությունը մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 1-ը, հետաձգել է սերբական փաստաթղթերի վրա արգելք սահմանելու ընթացակարգը։

Հանրապետության իշխանությունները պահանջել են վերացնել բոլոր բարիկադները և սահմանել տեղաշարժի լիակատար ազատություն Կոսովոյի հյուսիսում:

Հուլիսի 31-ին Կոսովոյի և Մետոհիայի Հանրապետության սերբ բնակչությունը բողոքի ակցիաներ է անցկացրել շրջանի գլխավոր մայրուղիներում, սկսել է բարիկադներ կառուցել, մի քանի տասնյակ մարդիկ փակել են Պրիշտինա-Ռասկա գլխավոր ճանապարհը։ 

Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ժողովրդին ուղղված ուղերձում ասել է, որ իրավիճակը Կոսովոյում և Մետոհիայում առավելագույնս բարդացել է սերբերի համար։ Նա զգուշացրել է օգոստոսի 1-ից սերբական փաստաթղթերն անվավեր ճանաչելու Պրիշտինայի ծրագրերի մասին։

Մասամբ ճանաչված երկրի վարչապետ Ալբին Կուրտին ավելի վաղ հայտարարել էր, որ տարածաշրջանում ապրող սերբերին անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 30-ը վերագրանցել իրենց մեքենաները չճանաչված պետության նորմերին համապատասխան։ Իր հերթին Վուչիչը հայտնել է, որ սեպտեմբերի 30-ից Պրիշտինան նախատեսում է արգելել մուտքը սերբական ներքին փաստաթղթերի, ինչպես նաև սերբական իշխանությունների կողմից թողարկված համարանիշներով մեքենաների համար։

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել