Իրանը պատրաստ է վառելիք մատակարարել Լիբանանին |news.am|
21:05 - 31 հուլիսի, 2022

Իրանը պատրաստ է վառելիք մատակարարել Լիբանանին |news.am|

news.am: Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի օգնական, Արևմտյան Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Մոհամմադ Սադեղ Ֆազլին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է բավարարել Լիբանանի վառելիքի կարիքը, գրում է Tasnim լրատվական գործակալությունը։

Իրանցի դիվանագետն իր թվիթերյան օգտահաշվում հաստատել է Թեհրանի աջակցությունը լիբանանցիներին՝ արաբական երկիրը պատած վառելիքի ճգնաժամի համատեքստում։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես տարածաշրջանում էներգիայի հիմնական արտադրողներից ու արտահանողներից մեկը, լիբանանցիների կողքին է՝ օգնելու նրանց»,- գրել է Ֆազլին և հավելել, որ Թեհրանը պատրաստ է ընդունել լիբանանցիներին՝ անհրաժեշտ վառելիքի մատակարարման շուրջ բանակցությունների համար:

«Մենք երբեք չենք լքի մեր ընկերներին դժվար օրերին»,- հավելել է իրանցի դիվանագետը։

Լիբանանում արդեն մի քանի ամիս է, ինչ վառելիքի սուր պակաս է զգացվում ինչպես մեքենաները լիցքավորելու, այնպես էլ էլեկտրաէներգիայի գեներատորների սնուցման համար։

Լիբանանի խնդիրներն այժմ սրվում են պետական ​​գերատեսչությունների մեծ մասում առկա անժամկետ գործադուլներով, քանի որ աշխատավարձն այլևս բավարար չէ աշխատողներին աշխատանքի գնալու համար: Աշխատանքի միջազգային կազմակերպության Բեյրութի գրասենյակը գնահատմամբ՝ պետական ​​ծառայողների գրեթե 100 տոկոսն այժմ մշտապես կամ ընդհատումներով չի աշխատում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել