ՀՀ ԶՈՒ-ն գիշերը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ
12:03 - 31 հուլիսի, 2022

ՀՀ ԶՈՒ-ն գիշերը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Այս մասին հաղորդում է հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

ՀՀ ՊՆ-ն ընդծում է, որ ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:

«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»,- նշվում է ՊՆ հաղորդագրության մեջ։

Ավելի ուշ Արցախի ՊԲ-ն ևս հերքում է տարածել այս անգամ Արցախա-ադրբեջանական սահմանի վերաբերյալ ադրբեջանական կողմի տարածած տեղեկության վերաբերյալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել