ՀՀ ՊՆ-ն այսօր արդեն երկրորդ անգամ հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը
21:33 - 30 հուլիսի, 2022

ՀՀ ՊՆ-ն այսօր արդեն երկրորդ անգամ հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը

ՀՀ ՊՆ-ն այսօր՝ հուլիսի 30-ին, արդեն երկրորդ անգամ հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը։ 

«Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ հայտարարելով, թե իբր հուլիսի 30-ի կեսօրին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո»,- հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ կեսօրին, ՀՀ ՊՆ-ն մեկ այլ հաղորդագրությամբ հերքել էր Ադրբեջանի ռազմական գերատեսչության հրապարակած տեղեկությունն այն մասին, թե ՀՀ ԶՈւ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել