Վրաստանում ՀՀ դեսպանությունը սգում է Գուդաուրիում` փրկարարական գործողության ընթացքում, ուղղաթիռի վթարի հետևանքով մարդկային կյանքերի կորուստը
15:25 - 30 հուլիսի, 2022

Վրաստանում ՀՀ դեսպանությունը սգում է Գուդաուրիում` փրկարարական գործողության ընթացքում, ուղղաթիռի վթարի հետևանքով մարդկային կյանքերի կորուստը

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը բարեկամ վրաց ժողովրդի հետ միասին սգում է Գուդաուրիում` փրկարարական գործողության ընթացքում, ուղղաթիռի վթարի հետևանքով մարդկային կյանքերի կորուստը։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունն իր ցավակցական ուղերձում։

«Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ ցանկանալով նրանց տոկունություն և ոգու ամրություն կորստյան այս դժվարին պահին», - ասվում  է ցավակցական ուղերձում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել