Հայաստանը բարձր է գնահատում Մարոկկոյի հետ ձևավորված բարեկամական կապերը. Վահագն Խաչատուրյան
14:22 - 30 հուլիսի, 2022

Հայաստանը բարձր է գնահատում Մարոկկոյի հետ ձևավորված բարեկամական կապերը. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի Թագավորության թագավոր Մուհամմադ Վեցերորդին երկրի ազգային տոնի՝ Գահակալության օրվա առթիվ:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. 

«Վերջերս լրացավ Հայաստանի և Մարոկկոյի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Հայաստանը բարձր է գնահատում այս տարիների ընթացքում Մարոկկոյի հետ ձևավորված բարեկամական կապերը:

Լիահույս եմ, որ մեր երկրների միջև հարաբերությունները զարգացնելու փոխադարձ պատրաստակամությունը կնպաստի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով համագործակցության հետագա ընդլայնմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել