Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 570 միլիոն դեպք. ԱՀԿ |1lurer.am|
18:32 - 28 հուլիսի, 2022

Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 570 միլիոն դեպք. ԱՀԿ |1lurer.am|

1lurer.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալով՝ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 570 միլիոն դեպք։ Օրական այդ թիվը գերազանցել է 1 միլիոնը, մահացածների ընդհանուր թիվը հասել է 6 384 000-ի։

Կազմակերպությունից հայտնում են, որ հիվանդացության ամենաշատ դեպքերը գրանցվել են ԱՄՆ-ում։ Այնուհանդերձ, նշվում է, որ 1 շաբաթվա կտրվածքով՝ քովիդով վարակման դեպքերը պակասել են 3%-ով։

Տվյալներ են հաղորդվում նաև կապիկի ծաղիկի տարածման դինամիկայի մասին: ԱՀԿ զեկույցի համաձայն՝ աշխարհի 78 երկրում արձանագրվել է հիվանդության վարակման ավելի քան 18 000 դեպք, գլխավորապես՝ Եվրոպայում: Բարձր ռիսկային խմբերին, մասնավորապես՝ տղամարդկանց, խորհուրդ է տրվում պատվաստվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել