ՀՀ ԱԺ փոխնախագահը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
15:44 - 27 հուլիսի, 2022

ՀՀ ԱԺ փոխնախագահը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 27-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից:

Դեսպանի խնդրանքով՝ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա  հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը, անդրադարձել վերջերս ձեռք բերված պայմանավորվածություններին:

Քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել