Կալանքի տոկոսը շատ խիստ նվազել է. նախկինում 4,5-5 հազար էր, հիմա հազիվ 2 հազար է. Մեսրոպ Մակյան
 |news.am|
15:19 - 27 հուլիսի, 2022

Կալանքի տոկոսը շատ խիստ նվազել է. նախկինում 4,5-5 հազար էր, հիմա հազիվ 2 հազար է. Մեսրոպ Մակյան |news.am|

news.am: ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանը համաձայն չէ պնդումներին, թե ավելի հաճախակի են դարձել կալանքի որոշումները եւ դա պատժի միջոց է դարձել. «Ես համաձայն չեմ: Եթե վերջին 5 տարվա վիճակագրությունը նայենք, տարիներ շարունակ Հայաստանում կալանավորվածների եւ դատապարտյալների թիվը եղել է 4,5-5 հազար: Այսօր հազիվ երկու հազար է: Կալանքի տոկոսը շատ խիստ նվազել է»,-այսօր՝ հուլիսի 27-ին, Դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց նա:

Դիտարկմանը, որ գուցե քաղաքական հնչեղություն ունեցող գործերչով են ավելի հաճախ կալանքի որոշումներ կայացվում, նա արձագանքեց. «Ինչո՞ւ չեք նաեւ ասում, որ այսինչ քաղաքական կամ հնչեղություն ունեցող գործով այսինչ անձը ազատ արձակվեց: Այդ բոլորը լռության են մատնում, բայց կալանավորումները մեծ ռեսոնանս են առաջացնում»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել