Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն նախազգուշացրել է Վաշինգտոնին և Սեուլին «կորեական երկրորդ պատերազմի» մասին
 |tert.am|
09:33 - 27 հուլիսի, 2022

Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն նախազգուշացրել է Վաշինգտոնին և Սեուլին «կորեական երկրորդ պատերազմի» մասին |tert.am|

tert.am: Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են որ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի համատեղ զորավարժություններն ապագայում կարող են հանգեցնել «կորեական նոր պատերազմի»։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, համապատասխան հայտարարությունն արվել է հուլիսի 26-ին՝ կորեական երկու պետությունների միջև զինադադարի կնքման 69-ամյակի նախօրեին։

«Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե երբ ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի անցկացրած տարատեսակ զորավարժությունները, փաստացի՝ պատերազմի փորձերը, կվերածվեն երկրորդ Կորեական պատերազմի», - ասված է նախարարության հայտարարությունում։

Հյուսիսկորեական արտգործնախարարության հայտարարության մեջ նաև նշվում է, որ Միացյալ Նահանգների և նրանց դաշնակիցների համատեղ զորավարժությունները սպառնում են անվտանգությանն ու հանդիսանում են Կորեական թերակղզում իրավիճակի սրման հիմնական գործոններից մեկը, մինչդեռ տարածաշրջանում խաղաղության երաշխիքները չեն կարող իրականացվել, քանի դեռ այնտեղ է գտնվում ամերիկյան ռազմական կոնտինգենտը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել