Էրդողանն ու Պուտինը օգոստոսի 5-ին կհանդիպեն Սոչիում |armenpress.am|
19:22 - 26 հուլիսի, 2022

Էրդողանն ու Պուտինը օգոստոսի 5-ին կհանդիպեն Սոչիում |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 5-ին Սոչիում բանակցություններ կանցկացնեն: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Bloomberg-ին։

«Թուրքիայի նախագահ Էրդողանը Պուտինի հետ կհանդիպի օգոստոսի 5-ին Սոչիում»,- հայտնում է գործակալությունը։

Իր հերթին թուրքական լրատվամիջոցները նշում են, որ Էրդողանի այցը Ռուսաստան մեկօրյա է լինելու։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել