ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայում 5237 խաղաղ բնակիչ է զոհվել
 |azatutyun.am|
16:39 - 26 հուլիսի, 2022

ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայում 5237 խաղաղ բնակիչ է զոհվել |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի ներխուժումից ի վեր Ուկրաինայում 5 հազար 237 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ 348 երեխա, հաղորդում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը։

Վիրավորվել են 7 հազար 35 խաղաղ բնակիչներ, որոնցից 560-ը երեխաներ են։

Ամենաշատը տուժել են Դոնեցկի և Լուգանսկի մարզերի բնակիչները։

Հաղորդագրությունում նշված է, որ տուժածների քանակը գործնականում ավելի շատ է, քանի որ ռազմաճակատի թեժ կետերից տեղեկատվությունը ճշգրտելու կարիք կա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել