Այրվածքներ ստացած ժամկետային զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
 |news.am|
13:20 - 26 հուլիսի, 2022

Այրվածքներ ստացած ժամկետային զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր |news.am|

news.am: Վագոն-տնակում բռնկված հրդեհը մարելու հետեւանքով 2-րդ աստիճանի այրվածքներ ստացած ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Պողոսյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Այս մասին ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին՝ հուլիսի 17-ին ժամկետային զինծառայողը ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ էր ընդունվել, այնուհետեւ տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն։

 ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնել էր, որ զինծառայողը այրվածքները ստացել էր մարտական դիրքի վագոն-տնակում բռնկված հրդեհը մարելիս։ Հրդեհն առաջացել էր վառարանի կայծից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել