Արգիշտի Քյարամյանի հրամաններով՝ Քննչական կոմիտեում նշանակումներ են արվել
12:58 - 26 հուլիսի, 2022

Արգիշտի Քյարամյանի հրամաններով՝ Քննչական կոմիտեում նշանակումներ են արվել

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Մարտիրոս Վալերիի Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետի պաշտոնից:

Արդարադատության առաջին դասի խորհրդական
Մարտիրոս Ավագյանի կենսագրությունը

Ծնվել է 1984 թվականին:

2007թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեություն

2005-2008թթ. – ԼՂՀ ՊՆ N զորամասի ռազմահայրենասիրական դաստիարակության և հասարակական կազմակերպությունների հետ կապի բաժնի սպա

I-VI.2008 թ. – ՀՀ ՊՆ N զորամասի քննչական բաժնի քննիչ

2008-2011թթ. – ՀՀ ՊՆ N զորամասի քննիչ

2011-2012թթ. – ՀՀ ՊՆ N զորամասի ավագ քննիչ

VI-XII.2012թ. –  ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ

2012-2013թթ. –  ՀՀ ՊՆ N զորամասի առաջին բաժանմունքի պետ-հրամանատարի տեղակալ

2013-2014թթ. –  ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար

2014-2016թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնի պետ

2016-2022թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
 

 Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի մեկ այլ հրամանով Մելսիկ Անդրանիկի Շիրվանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ` ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետի պաշտոնից:

Արդարադատության առաջին դասի խորհրդական
Մելսիկ Շիրվանյանի կենսագրությունը

Ծնվել է 1986 թվականին:

2007թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2009թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

2010թ. ավարտել է ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը:

Աշխատանքային գործունեություն

2010-2012թթ. –  ՊԲ N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի 2-րդ դասակի հրամանատար

2012-2013թթ. –  ՊԲ N զորամասի հրամանատարի սոցիալ-իրավական աշխատանքների գծով օգնական-սպա

2013-2014թթ. –  ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ բաժանմունքի քննիչ

III-X.2014թ. –  ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին բաժանմունքի ավագ քննիչ

2014-2016թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ

2016-2018թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ

2018-2021թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնի պետ

II-VII.2021թ. –  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնի պետ

2021-2022թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Երախտագիտություն մեդալով, ինչպես նաև խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել