Հատիսի գագաթին ջրագիծ կառուցելու շինթույլտվություն է տրվել
12:35 - 26 հուլիսի, 2022

Հատիսի գագաթին ջրագիծ կառուցելու շինթույլտվություն է տրվել

Կոտայքի մարզի Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին ջրագիծ կառուցելու շինթույլտվություն է տրամադրել։  Նման որոշում է ստորագրել համայնքի ղեկավարը երեկ։

«Համաձայնեցնել կառուցապատող` «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից ներկայացրած «ՍՄ ՍՏՈՒԴԻՈ» ՍՊԸ-ի կողմից կազմված նախագծային փաստաթղթերը և տալ շինարարության թույլտվություն համայնք Ակունք, գյուղ Զովաշեն՝ ծածկագրեր 07-028-0114-0016 և 07-0228-0114-0017 տարածքում 2,4 կմ ջրագիծ անցկացնելու համար»,- նշված է համայնքի ղեկավարի որոշման մեջ։ 

«Հետք»-ի փոխանցմամբ որոշման մեջ նշված 2 տարածքները սեփականության իրավունքով պատկանում են «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին և գտնվում են Հատիս լեռան գագաթին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել