Հայաստանի առաջ «կբացենք մեր դռները», երբ լուծում ստանա Ադրբեջանի հարցը․ Էրդողան
 |civilnet.am|
11:32 - 26 հուլիսի, 2022

Հայաստանի առաջ «կբացենք մեր դռները», երբ լուծում ստանա Ադրբեջանի հարցը․ Էրդողան |civilnet.am|

civilnet.am: «Ի սկզբանե Հայաստանի հետ հարաբերություններում մեր կարմիր գիծը Ադրբեջանն էր: «Մենք կբացենք մեր դռները» այն բանից հետո, երբ լուծում ստանա Ադրբեջանի հարցը»։ Այս մասին հուլիսի 25-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է TRT հեռուստաընկերությունը։

Անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցին, Թուրքիայի նախագահը նշել է․ «Ուրախ եմ, որ Փաշինյանն էլ տարածաշրջանում խաղաղության և համագործակցության շուրջ համանման տեսակետներ է հայտնում, և այժմ սպասում ենք առարկայական քայլերի»:

Էրդողանը վստահեցրել է, որ թուրքական կողմը Հայաստանի հետ հարաբերությունների հարցում հաստատակամ է և գործընթացին լուրջ է վերաբերվում: Նա նշել է, որ ներկայում Թուրքիայում շուրջ 100 000 հայ է ապրում։

Ավելի վաղ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը Ադրբեջանի հետ համաձայնեցնելու մասին խոսել էր նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Մասնավորապես, նա հայտարարել էր՝ «Հայաստանի հետ երկկողմ ձևաչափով գործընթաց ենք սկսել, սակայն պետք չէ մոռանալ, որ այն իրականում եռակողմ է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել