Ուկրաինան, Թուրքիան և ՄԱԿ-ը համաձայնագիր են ստորագրել հացահատիկի արտահանման վերաբերյալ |1lurer.am|
18:31 - 22 հուլիսի, 2022

Ուկրաինան, Թուրքիան և ՄԱԿ-ը համաձայնագիր են ստորագրել հացահատիկի արտահանման վերաբերյալ |1lurer.am|

1lurer.am: Օդեսա, Չեռնոմորսկ և Յուժնի նավահանգիստների հսկողությունը մնում է ուկրաինական կողմի ենթակայության տակ։ Այս նավահանգիստներում այլ նավերի առկայությունը, բացառությամբ այն նավերի, որոնք պետք է ապահովեն հացահատիկի և դրա հետ կապված սննդամթերքի ու պարարտանյութերի արտահանումը, չի նախատեսվում։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել էր, որ Մոսկվան և Կիևը միմյանց հետ հացահատիկի համաձայնագիր չեն ստորագրի։ Նա պարզաբանել է, որ ուկրաինական կողմը փաստաթղթեր է ստորագրելու Անկարայի և ՄԱԿ-ի հետ: Նման փաստաթուղթ պետք է ստորագրեն Ռուսաստանի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել