ԱԺ խորհրդի նիստն այդպես էլ չկայացավ․ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ չեն դիմի

 |factor.am|
14:25 - 22 հուլիսի, 2022

ԱԺ խորհրդի նիստն այդպես էլ չկայացավ․ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ չեն դիմի |factor.am|

factor.am: Ազգային ժողովի խորհրդի նիստն այդպես էլ չկայացավ քվորում չլինելու պատճառով։ Խորհրդում մեծամասնություն կազմող ՔՊ-ականները, թեև արձակուրդից մեկ օրով հետ էին կանչվել, բայց այդպես էլ չներկայացան նիստին։ Խորհրդի նիստը բացեց և փակեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Նիստի բացումից երկու ժամ անց ԱԺ քարտուղարությունն արձանագրեց, որ ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու նիստը չի կայացել։ ԱԺ կանոնակարգը խորհրդին 14-օրյա ժամկետ է տալիս այս հարցով ՍԴ դիմելու համար։

Այդ ժամկետը լրանում է հուլիսի 28-ին․ եթե մինչ այդ նիստ չհրավիրվի և որոշում չկայացվի, ապա խորհուրդն այլևս չի կարող պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով դիմել բարձր դատարան։

Հուլիսի 28-ից հետո մանդատներից զրկելու հարցով ՍԴ հնարավոր կլինի դիմել արդեն պատգամավորների նվազագույնը 1/5-ի համաձայնությամբ, չնայած դրան՝ ՔՊ-ն քաղաքական որոշում ունի նման գործընթաց չսկսել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել