factor.am: Այսօր նախատեսված ԱԺ խորհրդի նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով։
Նիստի ընթացքում քննարկման պետք է դրվեր ընդդիմադիր պատգամավորների անհարգելի բացակայությունների պատճառով նրանց մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը։
Առաջիկա երկու ժամերի ընթացքում եթե քվորում լինի, ապա խորհրդի նիստը կգումարվի։ Խորհրդում ՔՊ-ն մեծամասնություն է կազմում։
Հիշեցնենք, իշխող ՔՊ խմբակցությունը հայտարարել էր, որ պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով Սահմանադրական դատարան չի դիմելու` հաշվի առնելով ժողովրդի կամարտահայտությունը։ Ըստ ամենայնի՝ ՔՊ-ականների նիստին չներկայանալը պայմանավորված է հենց այս քաղաքական որոշմամբ։
Հիշեցնենք, որ ընդդիմադիրները գերազանցել են անհարգելի բացակայությունների շեմը մայիսից՝ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջով բողոքի ակցիաների մեկնարկից հետո։
comment.count (0)