Սյունիքի մարզին պահուստային ֆոնդից 312 մլն դրամ հատկացվեց
 |news.am|
12:51 - 21 հուլիսի, 2022

Սյունիքի մարզին պահուստային ֆոնդից 312 մլն դրամ հատկացվեց |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 21-ի նիստում որոշեց կառավարության պահուստային ֆոնդից 312,7 մլն դրամ հատկացնել Սյունիքի մարզպետարանին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերված պատերազմական գործողությունների հետևանքով ՀՀ Սյունիքի մարզի մի շարք համայնքներ դարձել են սահմանամերձ։ Մարզի համայնքներում առկա են մի շարք սոցիալական և հրատապ խնդիրներ, որոնք ունեն առաջնահերթ լուծման կարիք։

Ներկայացվող կառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ Սյունիքի մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով ստեղծված ՀՀ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին ներկա պահին ֆինանսական պարտավորությունների և պարտքերի մարման համար հատկացնել 312,746.8 հազ. դրամ գումար:

Մասնավորապես.

Այլ կապիտալ դրամաշնորհներ

Սյունիք բնակավայրի նոր խմելու ջրագծի կառուցում  և ջրագծի տեխնիկական հսկողության իրականացում :

Կապան համայնքի համար հացահատիկահավաք կոմբայնի ձեռք բերում:

ՀՀ ԱԱԾ ՍԶ, N Զորամասի, Ոստիկանության կողմից իրականացվող աշխատանքների աջակցություն:

ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքների (Ներքին Հանդ, Բարձրավան) տանիքների փոխում , 1 բնակելի տան նորոգում և Գաղթականներ 70 շենքի  վերանորոգում:

Այլ ընթացիկ դրամաշնորհներ

Ծավ-Ն.Հանդ-Ճակատեն-Ծավ, Կապան-Ուժանիս-Կապան ուղևորափոխադրումներ

Շուռնուխ, Որոտան, Բարձրավան սահմանամերձ բնակավայրերին հացամթերքով ապահովում

N զորամասի և «Կապանի թիվ 8 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի պատուհանների փոխարինում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել