Դա կոմունիկացիոն երթուղի է. Խամենեին ասել է՝ Իրանը դեմ կլինի Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից ԻԻՀ և ՀՀ սահմանի արգելափակման քաղաքականությանը
 |tert.am|
16:32 - 19 հուլիսի, 2022

Դա կոմունիկացիոն երթուղի է. Խամենեին ասել է՝ Իրանը դեմ կլինի Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից ԻԻՀ և ՀՀ սահմանի արգելափակման քաղաքականությանը |tert.am|

tert.am: Իրանը դեմ կլինի Իրանի ու Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականությանը: 

Ինչպես հայտնում է իրանական ԻՍՆԱ լրատվամիջոցը, այս մասին Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցում:

«Եթե լինի Իրանի ու Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականություն, Իսլմական հանրապետությունը դեմ կլինի դրան, որովհետև այդ սահմանը համարվում է կոմունիկացիոն երթուղի, որը հազարավոր տարիներ եղել է»,- ասել է Խամենեին։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել