Ռոբերտ Քոչարյանը վարակվել է կորոնավիրուսով․ դատական նիստը հետաձգվեց
14:00 - 19 հուլիսի, 2022

Ռոբերտ Քոչարյանը վարակվել է կորոնավիրուսով․ դատական նիստը հետաձգվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի գործով հերթական նիստը մինչև սեպտեմբերի 20-ը։ 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նիստի ժամանակ տեղեկացրեց, որ հուլիսի 14-ին նախագահի մոտ կորոնավիրուսային վարակ է ախտորոշվել։  

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրեց, որ օգոստոսի 2-23-ը գտնվելու է արձակուրդում և խնդրեց այդ ընթացքում դատական նիստ չնշանակել։ Իսկ օգոստոսի 22-ից մինչև սեպտեմբերի 16-ը ներառյալ արձակուրդ է մեկնում դատավոր Աննա Դանիբեկյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել