Հրաձգություն Փարիզում. զոհվել է 1 և վիրավորվել 4 մարդ
 |hetq.am|
11:14 - 19 հուլիսի, 2022

Հրաձգություն Փարիզում. զոհվել է 1 և վիրավորվել 4 մարդ |hetq.am|

hetq.am: Մեկ մարդ է զոհվել, ևս չորսը տուժել նախօրեին Փարիզի 11-րդ շրջանի բարերից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այդ մասին երկուշաբթի երեկոյան հայտարարել է շրջանի ղեկավար Ֆրանսուա Վոգլենը։

«Հրաձգության հետևանքով այս երեկոյան Փարիզի 11-րդ շրջանի Chicha բարում հենց նոր մեկ մարդ է զոհվել, ևս չորսը վիրավորվել։ Այս փուլում պարզ չի այդ բարբարոսական գործողության մոտիվները»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Վոգլենը։

Նրա խոսքով՝ հարձակում գործած անձանցից մեկը ձերբակալվել է, երկրորդը թաքնվել դեպքի վայրից։ 

Ինչպես հայտնում է BFMTV-ն, հղում անելով ոստիկանության իր աղբյուրներին, Փարիզի ժամանակով 21:35-ին (Երևանի ժամանակով՝ 23:35-ին) երկու անձ դուրս է եկել ավտոմեքենայից և կրակ բացել երկու անձի ուղղությամբ, որոնք նստած են եղել բարի պատշգամբում։

Հիմնական վարկածը, որը ներկայումս դիտարկում է ոստիկանությունը, հանդիսանում է պատահարի մասնակիցների միջև հաշվեհարդարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել