Պեսկով․ «Վաղը Պուտինը Էրդողանի և Ռաիսիի հետ քննարկելու է մեզ շրջապատող թեժ կետերի հարցը»
 |azatutyun.am|
15:47 - 18 հուլիսի, 2022

Պեսկով․ «Վաղը Պուտինը Էրդողանի և Ռաիսիի հետ քննարկելու է մեզ շրջապատող թեժ կետերի հարցը» |azatutyun.am|

azatutyun.am: «Վաղը Թեհրանում կայանալիք բանակցությունների ընթացքում Ռուսաստանի նախագահը իր թուրք և իրանցի պաշտոնակիցների հետ քննարկելու է տարածաշրջանային հակամարտությունների թեման», - այսօր տեղեկացրել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Մեզ շրջապատող շատ թեժ տարածաշրջանային խնդիրներ կան, որոնց լուծման համար անհրաժեշտ է մեր համագործակցությունը»,- նշել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակի փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինը Իրանի և Թուրքիայի նախագահների հետ հանդիպումից բացի վաղը նախատեսում է այցելել նաև Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին։

«Հուսով ենք, որ դա շատ հագեցած երկխոսություն կլինի», - նշել է Դմիտրի Պեսկովը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել