Հուլիսի 11-ից հուլիսի 17-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում կատարվել է 5681 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 629 նոր դեպք, առողջացել է 311 մարդ։ Մահվան դեպք չի գրանցվել։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 424 400 դեպք, որոնցից 413 354-ը՝ առողջացած։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8626 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 148 390 թեստավորում:
comment.count (0)