Զորամասում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով մահացել է կրտսեր սերժանտ Քրիստինե Չիչյանը. ՊՆ
12:57 - 16 հուլիսի, 2022

Զորամասում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով մահացել է կրտսեր սերժանտ Քրիստինե Չիչյանը. ՊՆ

Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով վնասվածքներ է ստացել և հիվանդանոց տեղափոխվել բուժկետի պետ-բուժակ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Քրիստինե Միխայելի Չիչյանը (ծնվ. 1985 թ.)։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ 

«Չնայած բժիշկների գործադրած ջանքերին, հուլիսի 16-ին Քրիստինե Չիչյանը մահացել է։ Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Քրիստինե Չիչյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»- ասված է հաղորդագրության մեջ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել