Moody’s-ը հայտարարել է Բելառուսի արտաքին պարտքի դեֆոլտի մասին

 |factor.am|
12:37 - 15 հուլիսի, 2022

Moody’s-ը հայտարարել է Բելառուսի արտաքին պարտքի դեֆոլտի մասին |factor.am|

factor.am: Բելառուսը չի կատարել արտաքին պարտքի հետ կապված պարտավորությունները, հայտնում է Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը, գրում է Meduza-ն։ Հուլիսի 13-ին լրացավ արտոնյալ ժամկետը, որի ընթացքում երկիրը պետք է վճարեր 22,9 մլն դոլար Belarus-27 եվրոպարտատոմսերով։ Բելառուսի ֆինանսների նախարարությունն այս վճարումը կատարել է ազգային արժույթով, ինչի պատճառով պարտատոմսերի տերերը չեն  ստացել վճարումները։

Հունիսի վերջին Բելառուսը հայտարարեց, որ երկիրը եվրոպարտատոմսերի հետ կապված իր պարտավորությունները կկատարի բելառուսական ռուբլով՝ «Բելառուսբանկի» հաշվեհամարին։ Դեռևս հունիսի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել Ռուսաստանի արտաքին պարտքի ռուբլով վճարումների նոր ժամանակավոր ընթացակարգ սահմանելու մասին։




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել