Վաղը 8 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հատվածների ջրամատակարարումը
16:54 - 14 հուլիսի, 2022

Վաղը 8 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հատվածների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման  աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 15-ին ժամը 10:00-18:00 կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Գոգոլի, Մյասնիկյան, Ռուբինյանց, Պ.Սևակի, Աճառյան, Ծարավ Աղբյուրի փողոցների, Ռուբինյանց-Ուլնեցու նոր ճանապարհի, Դրոյի 4 շենքի, Դավիթ Սնհաղթի 19 շենքի, Զ.Սարկավագի 72, 72/1 շենքերի և հարակից անհատական տնատիրությունների  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել