«Արմօյլ» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու պահանջով հայց է ներկայացվել դատարան
 |hetq.am|
16:07 - 14 հուլիսի, 2022

«Արմօյլ» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու պահանջով հայց է ներկայացվել դատարան |hetq.am|

hetq.am: «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով «Անքրաժ» ՍՊԸ-ն հայցադիմում է ներկայացրել Սնանկության դատարան։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Հայցադիմումը դատարում ստացվել է 2022թ․ հունիսի 23-ին։ Հունիսի 28-ին դատավոր Նելլի Հարությունյանը վարույթ է ընդունել «Անքրաժ» ՍՊԸ-ի դիմումը։

Ձգձգված շինարարություն և իրավական խնդիրներ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին և իրանահայ գործարար Հենրիկ Տեր-Ղուկասյանին պատկանող «Արմօյլ» ՓԲԸ-ն Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում նավթամթերքի վերամշակման գործարան է կառուցել, որտեղ նախատեսվում էր բիտում և քսայուղեր արտադրել։ 

Գործարանի շինարարությունը մեկնարկել էր 2015 թվականին և ավարտվել 2019-ին, սակայն մինչև օրս գործարանը շահագործման չի հանձնվել, քանի որ ամբողջ ընթացքում իրավական ընթացակարգերի հետ կապված տարատեսակ հարցեր են առաջացել։ Նախ առաջինը՝ ընկերության կառուցած հսկայական շինություններն ինքնակամ են, քանի որ «Արմօյլը» Եղվարդի քաղաքապետարանից (այժմ՝ Նաիրի խոշորացված համայնք) շինարարական թույլտվություն չէր ստացել։ 

Չնայած դրան՝ ընկերությունը գործարանի կառուցման համար կառավարությունից արտոնություն էր ստացել 2015թ․ դեկտեմբերի 24-ին, իսկ 2018 թվականի օգոստոսի 30-ին արտոնության ժամկետը երկարաձգվել էր։ Ընկերությանը թույլատրվել էր ներդրումային ծրագրի շրջանակներում սարքավորումներ ներմուծել առանց ավելացված արժեքի հարկի վճարման:

Երկրորդ գլխավոր հարցը վերաբերում էր շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանը (ՇՄԱԳ), քանի որ ընկերության գործունեությունը Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքով՝ ենթակա էր բնապահպանական փորձաքննության՝ պարզելու համար, թե որքանով է այդ տեսակի գործունեությունը անվտանգ շրջակա միջավայրի համար։ ՇՄԱԳ փորձաքննություն իրականացնելու համար ընկերությունը մի քանի անգամ դիմել է փորձաքննական կենտրոնին, սակայն փաստաթղթերը լրակազմ չլինելու պատճառով հետ են վերադարձվել։ Դրանից հետո «Արմօյլը» մշտապես պնդում էր, թե ընկերության գործունեությունը ենթակա է չէ փորձաքննության։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մի քանի անգամ վարչական տույժերի է ենթարկել ընկերությանը՝ արգելելով գործարանի տարածքում որևէ տեսակի գործողություն, սակայն «Արմօյլը» այնուամենայնիվ, ավարտին է հասցրել գործարանի շինարարությունը, սակայն ՇՄԱԳ փորձաքննության վերաբերյալ ընկերության և պետության տարբեր մոտեցումների պատճառով, գործարանն այդպես էլ չի գործարկվել։

 

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել