Ալիևը վստահեցրել է Մակրոնին, թե Ադրբեջանը ցանկանում է ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագիր կնքել
 |factor.am|
15:38 - 14 հուլիսի, 2022

Ալիևը վստահեցրել է Մակրոնին, թե Ադրբեջանը ցանկանում է ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագիր կնքել |factor.am|

factor.am: «Աշխարհաքաղաքական նոր իրողությունը, որը ձևավորվել է Հարավային Կովկասում, պարարտ հող է ստեղծել կայուն խաղաղության և տարածաշրջանային տնտեսական համագործակցության համար», – ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ այս մասին, մասնավորապես, ասված է Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին ուղղված շնորհավորական նամակում։

«Ադրբեջանը, վերջ տալով իր հողերի 30-ամյա օկուպացիային, մտադիր է շրջել պատերազմի էջը, կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և ստորագրել խաղաղության պայմանագիր։ Մենք հավատում ենք, որ Ֆրանսիան արժեքավոր ներդրում կունենա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացում՝ մեր ներկայացրած հինգ սկզբունքների հիման վրա՝ հենվելով միջազգային իրավունքի վրա» – ասված է  Ալիևի ուղերձում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել