ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասով հայկական կողմի դիրքորոշումը հայտնի է, այն չի փոխվել. Ռուբեն Ռուբինյան |Aysor.am|
09:29 - 17 մայիսի, 2019

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասով հայկական կողմի դիրքորոշումը հայտնի է, այն չի փոխվել. Ռուբեն Ռուբինյան |Aysor.am|

Aysor.am: Հայկական կողմի դիրքորոշումը հայտնի է և այն չի փոխվել, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն՝ անդրադառնալով ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների՝ մայիսի 22-ին կայանալիք խորհրդի նիստին, որտեղ պետք է որոշվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը:

«Հայկական կողմն ունեցել է մի քանի սկզբունքի հետ կապված դիրքորոշում: Դրանցից գլխավորն այն է եղել, որ կա իրավիճակ, երբ գլխավոր քարտուղարը դադարել էր պաշտոնավարել և կարգավորված չէ, թե դրանից հետո ինչ է լինելու: Հայտնել ենք մեր դիրքորոշումն առ այն, որ գործ ունենք չկարգավորվածության հետ և անհրաժեշտ է դա կարգավորել աշխատանքային կարգով ու նաև ըստ ռոտացիայի՝ կա ժամանակաշրջան և այդ ժամանակաշրջանում պատկանում է Հայաստանին», - ասաց նա:
Հարցին՝ արդյոք մայիսի 22-ին Հայաստանը պնդելու է, որ իր թեկնածուն ստանձնի քարտուղարությունը, Ռուբինյանն ասաց.

«Հարցը պետք է հասցեագրեք գործադիրի ներկայացուցչին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել