Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն երբեք չի ճանաչի Ուկրաինայի քաղաքացիներին տրված ռուսական անձնագրերը
 |tert.am|
11:27 - 14 հուլիսի, 2022

Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն երբեք չի ճանաչի Ուկրաինայի քաղաքացիներին տրված ռուսական անձնագրերը |tert.am|

tert.am: Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ինքնիշխանության կոպիտ խախտում է որակել ուկրաինացիների համար ՌԴ քաղաքացիություն ստանալու պարզեցված ընթացակարգի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության նոր օրենսդրությունը՝ հայտարարելով, որ ԵՄ-ն չի ճանաչում նման անձնագրերը։ 

«Ռուսական նոր օրենսդրությունը, որը պարզեցրել է բոլոր ուկրաինացիների համար Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացը, ուկրաինական ինքնիշխանության ևս մի կոպիտ խախտում է՝ կապված անօրինական պատերազմի հետ։ ԵՄ-ն երբեք չի ճանաչի այդ անձնագրերը», - գրել է Բորելն իր թվիթերյան միկրոբլոգում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել