Ստամբուլի բանակցություններում առաջին կարևոր քայլն է արվել. Աքար
 |azatutyun.am|
10:02 - 14 հուլիսի, 2022

Ստամբուլի բանակցություններում առաջին կարևոր քայլն է արվել. Աքար |azatutyun.am|

azatutyun.am: Երեկ Ստամբուլում չորս կողմերի՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Թուրքիայի և ՄԱԿ-ի պաշտոնյաների միջև բանակցությունների արդյունքում Սև ծովով ուկրաինական հացահատիկի արտահանման հարցով առաջին կարևոր քայլն է արվել՝ պայմանավորվածություն կա ստեղծելու երթուղիների անվտանգությունը համակարգող կենտրոն։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ հավելելով, որ համաձայնագիրը պետք է ստորագրվի հաջորդ շաբաթ՝ կրկին Ստամբուլում կայանալիք հաջորդ հանդիպմանը։

Աքարը հայտնել է նաեւ, որ կողմերը պայմանավորվել են համատեղ հսկողություն իրականացնել՝ նավահանգիստներում հացահատիկի փոխադրումները ստուգելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել