ՀՀ քաղաքացիություն ստանալու համար պարտադիր կդառնա վերջին 2 տարում 60 օր մշտական բնակվելը
 |hetq.am|
17:12 - 13 հուլիսի, 2022

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար պարտադիր կդառնա վերջին 2 տարում 60 օր մշտական բնակվելը |hetq.am|

hetq.am: Ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է ազգությամբ հայ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձի կողմից քաղաքացիություն ձեռք բերելու համար որպես պարտադիր պահանջ սահմանել Հայաստանում վերջին 2 տարվա ընթացքում առնվազն 60 օր օրինական հիմքով բնակվելու կամ գտնվելու հանգամանքը: 

«Քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԱԾ-ն հանրային քննարկման է դրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Սահմանադրության 47-րդ հոդվածի 3-րդ մասի հա­մա­ձայն` ազգությամբ հայերը Հայաստանում բնակություն հաստատելու պահից ունեն ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք: Սակայն ինչպես ընդգծում է Ազգային անվտանգության ծառայությունը, «Քաղա­քա­ցիու­­թյան մասին» օրենքով սահմանված չէ, թե որ պահից է անձը համար­վում Հայաս­տանում բնակություն հաստատած:

Ըստ ԱԱԾ-ի՝ վերջին տարիներին կատարած ուսումնասիրություն­նե­րի արդյունքում պարզվել է, որ ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքով պայմանավորված ՀՀ քաղաքացիություն հայ­ցող անձանց մի ստվար զանգվածը (հատկապես Մերձավոր Արևելքի երկրների քաղաքացիները երբևէ չեն եղել Հայաստանում կամ ժամանել են հազվադեպ` 4-5 տարին մեկ անգամ և կարճ ժամկետներով, իսկ որոշ դեպքերում ժամանել են միայն ՀՀ քա­ղա­քա­ցիու­թյուն հայցելու նպա­տա­կով), տեղեկացված չեն հայկական մշակույթի, պատ­մու­թյան, ՀՀ-ում ընթացող հասարա­կա­կան-քաղաքական և սոցիալ-տնտեսական գործըն­թաց­նե­րի մասին, ճանաչված չեն ծագման երկրի հայ համայնքում, որևէ մասնակցություն չունեն ծագ­ման երկրներում հայ համայնքի և հայկական եկեղեցական կյանքին և, որպես կանոն, չեն իրա­կանացնում հայանպաստ գոր­ծու­նեություն: 

ԱԱԾ-ի իրականացրած ուսումնասիրություններով պազվել է նաև, որ ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո, հիմնականում Մերձավոր Արևելքի երկրների (հատկապես Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի և այլն) քաղաքացիները Հայաստանում անշարժ գույք ձեռք չեն բերել և տնտեսական գործունեություն չեն ծավալել, ինչպես նաև մեծ մասամբ Հայաստան չեն այցելել: Բացի այդ, եղել են նաև դեպքեր, երբ քաղաքացիություն ստանալուց հետո ՀՀ քաղաքացու անձնագրերը օգտագործել են միայն այլ պետություններ ճամփորդելու հնարավորություն ունենալու համար:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել