ԱԺ խորհուրդը կքննարկի ընդդիմադիրներին մանդատներից զրկելու համար ՍԴ դիմելու հարցը
10:18 - 13 հուլիսի, 2022

ԱԺ խորհուրդը կքննարկի ընդդիմադիրներին մանդատներից զրկելու համար ՍԴ դիմելու հարցը

Ազգային ժողովի խորհուրդը վաղը նիստ կգումարի, որի օրակարգում է ընդդիմադիր մի շարք պատգամավորների մանդատից զրկելու համար Սահմանադրական դատարան դիմելու հարցը։ 

ԱԺ խորհուրդը կդիմի ՍԴ «Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորներին, և «Պատիվ ունեմ» խմբակցության 4 պատգամավորների՝ Հայկ Մամիջանյանին, Տարոն Մարգարյանին, Տիգրան Աբրահամյանին և Աննա Մկրտչյանին մանդատներից զրկելու համար։ 

Մանդատից հրաժարված Արթուր Վանեցյանին փոխարինող Մարտուն Գրիգորյանին, ինչպես նաև Թագուհի Թովմասյանին մանդատից զրկելու համար ՍԴ դիմելու հարց օրակարգում չկա։ 

Հիշեցնենք, որ վերջերս Ազգային ժողովը արտահերթ նիստ էր գումարել և Իշխան Սաղաթելյանին հեռացրել էր ԱԺ նախագահի, իսկ Վահե Հակոբյանին՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Ավելի վաղ կառավարող խմբակցության ներկայացուցիչները հայտարարել էին, որ ընդդիմադիր պատգամավորները մանդատներից կարող են զրկվել բացակայությունների հիմքով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել