Բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային 13 միջոցից 7-ը տուգանվել է 3 միլիոն 200 հազար դրամով․ ՔՏՀԱ տեսչական մարմինը կշռում է իրականացրել
19:22 - 12 հուլիսի, 2022

Բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային 13 միջոցից 7-ը տուգանվել է 3 միլիոն 200 հազար դրամով․ ՔՏՀԱ տեսչական մարմինը կշռում է իրականացրել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության  տեսչական մարմինը շարունակում է միջպետական, հանրապետական նշանակության  ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողության  իրականացումը։ Տեսչական մարմինը  հուլիսի 11-ին և 12-ին ծանրաքաշ, մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կշռում է  իրականացրել Արարատի մարզում։

Մարզի  Եղեգնավան, Այգեվան, Լուսառատ համայնքներում  և միջպետական Մ-2, Հանրապետական Հ-8, Հ-11 և տեղական նշանակության Տ-2-50  ավտոմոբիլային ճանապարհի տարբեր հատվածներում  կշռվել են 13 տրանսպորտային միջոցներ։ Արդյունքում վարչական պատասխանատվության են ենթարկվել 7 տրանսպորտային միջոցների վարորդներ։ Տուգանքների ընդհանուր չափը կազմել է 3 միլիոն 200 հազար դրամ:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել