Մենք ուզում ենք, որ իրենք կիսեն այս պատասխանատվությունը․ Քոչարյանը՝ ընդդիմության բացակայության մասին
16:30 - 12 հուլիսի, 2022

Մենք ուզում ենք, որ իրենք կիսեն այս պատասխանատվությունը․ Քոչարյանը՝ ընդդիմության բացակայության մասին

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը այսօր՝ Ներքին գործերի նախարարության ստեղծման վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում անդրադարձավ ընդդիմության բացակայությանը։ 

Նա նշեց, որ նմանատիպ ռեֆորմներ պետությունները ամեն օր չեն անում, և անհրաժեշտ է նաև ընդդիմության ներկայությունը․  «Շատ կարևոր է, որպեսզի քաղաքական իշխանության կողքին լինի քաղաքական ընդդիմությունը։ Ես ասեմ, բոլորին ուղարկել ենք հրավեր։ Մեր միջազգային գործընկերն էլ են այստեղ, այնպես չլինի, որ պատկերացում լինի, որ իշխանությունը իր համար լսում արեց, հետո գնացինք տուն։ Չէ, մենք ուզում ենք, որ իրենք լինեն և կիսեն այս պատասխանատվությունը։ Գոնե մեր հանձնաժողովում մենք միշտ փորձել ենք բերել դեպի քաղաքական հարթակ։ Այստեղ էլ քաղաքական հարթակ է, թող գային։ Հիմա էլ եմ կոչ անում, մի ուշացեք, այսօր չի վերջացել պրոցեսը, շարունակվելու է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել