ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային 1 մլրդ եվրո օգնություն տրամադրելուն

 |factor.am|
15:56 - 12 հուլիսի, 2022

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային 1 մլրդ եվրո օգնություն տրամադրելուն |factor.am|

factor.am: Եվրամիության խորհուրդը երեքշաբթի օրը՝ հուլիսի 12-ին, պաշտպանել է Եվրահանձնաժողովի առաջարկը՝ Ուկրաինային մակրոֆինանսական օգնության առաջին տրանշով 1 միլիարդ եվրո հատկացնելու մասին, հայտնում է ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը, գրում է korrespondent-ը։

«Խորհուրդն այսօր որոշում է կայացրել հրատապ կարգով Ուկրաինային լրացուցիչ մակրոֆինանսական օգնություն տրամադրել՝ 1 միլիարդ եվրոյի չափով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ այս տարվա սկզբին տրամադրված 1,2 միլիարդ եվրոյի շտապ մակրոֆինանսական օգնության հետ մեկտեղ, ԵՄ-ի ընդհանուր մակրոֆինանսական աջակցությունն Ուկրաինային պատերազմի սկզբից ի վեր այժմ կազմում է 2,2 միլիարդ եվրո: «Ակնկալվում է, որ առաջիկա ամիսներին այն կավելանա:

Մեկնաբանելով որոշումը՝  ԵՄ-ում նախագահող Չեխիայի ֆինանսների նախարար Զբինեկ Ստանիուրան ասել է. «Նյութական և ֆինանսական օգնությունը շարունակելը ոչ թե տարբերակ է, այլ մեր պարտավորությունն է, ուստի՝ ես շատ գոհ եմ, որ արագացրել ենք մեկ միլիարդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնություն տրամադրելու որոշումը։ Դա Ուկրաինայի համար կապահովի անհրաժեշտ միջոցներ՝ հրատապ կարիքները հոգալու և կարևոր ենթակառուցվածքների շահագործումն ապահովելու համար»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել